«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը, ինչի արդյունքում մայրաքաղաքի Օհանովի փողոցի մի բնակիչ ոստիկանության Մալաթիայի բաժնում հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա, բերել էր Արցախից։ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակներ։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ինքնաձիգը Եղեգնաձորի բաժին բերած տղամարդու հայտնածով՝ այն բերել էր Արցախից։

«ՏՕԶ» տիպի երկփողանի հրացանն ու փամփուշտներն էլ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի մի բնակիչ։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները։ Արգել գյուղի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է գործարանային արտադրության ատրճանակ ու որսորդական հրացան։

Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

05 Մայիս, 2021 10:12
71
; ;