Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Համլետ Թումանյանի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 28-ամյա Հռիփսիմե Փիլիփոսյանի վարած BMW մակնիշի  ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով Հ. Թումանյանի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 8-ամյա Դանիել Ա.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է  «Աշտարակ » բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

 Shamshyan.com  

602