Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հրապարակվեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդության որոշումը:

Դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ որոշում է կայացվել Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը հետաձգել մինչև գործով էական հանգամանքների պարզումը:

«Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը, հետազոտելով և ուսումնասիրելով միջնորդության հիմնավորումները, եկել է այն եզրահանգման, որ նշված միջնորդության վերաբերյալ օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալը, որի պայմաններում նոր հնարավոր կլինի միջնորդությունը լուծել: Հետևաբար փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո նոր կքննարկվի գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը»,-ասաց Վահե Միսակյանը:

471