Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու արտահերթ նիստում խոսեց փողոցները, շենքերի նկուղները մաքուր պահելու, աղբ չթափելու կարևորության մասին:

Նա ներկայացրեց իր դիտարկումները և կոչ արեց քաղաքացիներին մաքուր պահել քաղաքը: 

«Բազմաբնակարան շենքերում մարդիկ վերանորոգումներ են անում և շինաղբը լցնում են նկուղները, տարբեր կառույցներ են սարքում բազմաբնակարան շենքերի նկուղներում: Սա գալիս է համատիրությունների չաշխատելուց: Ու այստեղ մենք խնդիր ենք ունենում: Այսինքն՝ համայնքը պետք է փող ծախսի, որ գնա, շինաղբը մաքրի: Ունենք 4500-ից ավելի բազմաբնակարան շենքեր, այդտեղ չգիտեմ ինչ հերթականությամբ պետք է գնանք տարբեր ոչ պիտանի առարկաները հավաքելու համար:

Կոչ եմ անում բոլորին՝ պատշաճ պահել նկուղները: Աշխատանք կա տանելու, բայց դա միայն քաղաքապետարանի աշխատանքը չէ: Երբ քաղաքացիները վճարում են 200 դրամ ու պահանջում, որ փողոցները մաքուր լինեն, դա միայն 200 դրամ վճարելով չէ, այսինքն՝ պետք է ծխախոտը գետնին չգցեն, չաղտոտեն: Դա պետք է լինի համատեղ ուժերով»,- ասաց Սարգսյանը:

1lurer.am

3051