Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջւանների ընդհանուր իրավասության դատարանի բակում:

 

«Երկու անձ ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար: Ոստիկանները հարգալիր մոտեցել են քաղաքացիներին, սակայն նրանք չեն ներկայացել: Դիմակ չկրելու վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենքը խախտելու և ոստիկանների հետ վիճաբանելու համար ձերբակալվել են»,- ասաց Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը:

 

Իսկ թե ինչու են ոստիկանները ֆիզիկական ուժ կիրառել, ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնեց, որ ձերբակալումը իրականացնելիս ոստիկանության ծառայողները կարող են կիրառել ֆիզիկական ուժ. «Իրավիճակն այնպիսին էր, որ մասնակիցները շատ էին, և ոստիկանության ծառայողների քանակը նրա համար էր, որպեսզի հնարավորինս մեղմ եղանակով իրականացվեր ձերբակալումը»:

 

392