Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Լավրով

Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը:
Արդյունքների հիման վրա ապասվում է 2023-2024 թվականների միջգերատեսչական խորհրդատվությունների պլանի ստորագրում։
Իր բացման խոսքում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:
05 Դեկտեմբեր, 2022 18:29
805