Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․

«Հարգելի ընկերներ, ուզում եմ այստեղ գրել` ամփոփելով իմ ազատման և նշանակման հարցը։ Ազատման պատճառ դարձավ զուտ այն փաստը, որ տարատեսակ խոսակցություններ են եղել, իմ նշանակման հետ կապված, և ես շատ երկար ժամանակ ցանկանում էի, նոր կարգով նշանակվել, եւս մեկ անգամ մրցույթ անցնել, ինչով նաև վերջ դնել այդ անլուրջ զրույց-բամբասանքներին:

Ցավում եմ, որ համընկավ այս ժամանակահատվածի հետ, բայց դիմումն արդեն գրել էի: Էս մասով ավելացնելու ոչինչ չունեմ: Շնորհակալ եմ բոլոր անհանգստացողներին և ուրախացողներին»։

 

Հարգելի ընկերներ, ուզում եմ այստեղ գրել` ամփոփելով իմ ազատման և նշանակման հարցը։ Ազատման պատճառ դարձավ զուտ այն փաստը,...

Опубликовано Georgi Avetisyan Суббота, 10 октября 2020 г.
3949