Սուրբ Սարգիսի (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր) օրը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդուն, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։
Ընդունված էր նաև երազանք պահել և մատաղ անել։ Մատաղի միսը փաթաթում էին «ալլա հոցի» մեջ և բաժանում հարևաններին։
Ս. Սարգսի տոնն անդրադառնում էր ոչ միայն խոհանոցի, այլև կենցաղի վրա։ Այսպես, այդ օրը կանայք և աղջիկները չպիտի լվացք անեին, բուրդ գզեին, թել մանեին և այլն։
Մեծահասակները մեկ շաբաթ, իսկ երիտասարդ աղջիկները երեք օր ծոմ էին պահում։ Ծոմը ավարտում էին շաբաթ օրը՝ ոչխար կամ այծ մատաղ անելով և միսը աղքատներին բաժանելով։
Տղայի ազգականները նվերներ և քաղցրավենիք էին նվիրում նշանված աղջկան...