Թուրքիայի Քուշադասի քաղաքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 7 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

1275