Կառավարության հետ երկար բանակցություններից հետո մենք եկանք մի կետի, որ մետրոպոլիտենը կառուցվելու է պետության կողմից: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդ մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսին:

 

«Ամենաճիշտ տարբերակն է, որտեղ պետությունը կշահի: Պետության կողմից կկառուցվի, Երևանի քաղաքապետարանը նույնպես ակտիվ մասնակից կլինի այդ կառուցապատմանը: Մենք  մեզ վրա ենք վերցրել մրցույթի կազմակերպումը,- մասնավորապես նշեց քաղաքապետ Մարությանը, ապա շարունակեց.- Հիմա, այս պահին, մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ պետք է առաջարկի մասնակիցը տեխնիկական բնութագիր և դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը: Երբ կունենանք նախագիծ` կդնենք մրցույթի: Այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի` կկառուցի ամբողջությամբ` «Բարեկամություն» կայարանից սկսած մինչև Լանջը, այնուհետև մի փոքր հատված կա մինչև կամուրջը՝ հատուկ կառույց պիտի լինի, որպեսզի պաշտպանի քարաթափումից, այնուհետև՝ կամուրջ իր կայարանով, և կայարանից դեպի Հալաբյան փողոց ելքերով»:

 

Հիշեցնենք, որ քաղաքապետն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց Մաշտոցի պուրակում կատարվող շինարարության, ծառահատման շուրջ ծավալված խոսակցությունների մասին, անդրադարձավ իր աշխատավարձին և պարզաբանեց իր եկամուտների շուրջ խոսակցությունները, ինչպես նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչանի հրաժարականը:

 

Հայկ Մագոյան

 

721