«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է, թե ինչպես է հարմարվել թիմին Անգլիայում իր առաջին մրցաշրջանում և խոսել է իր նորամուտի մրցաշրջանի արդյունքների մասին։«Ես պլանավորում էի հնարավորինս արագ հարմարվել, ճանաչել մարդկանց, ակումբին, ինչ է խաղում թիմը և ինչպես է խաղում:

Ընդհանուր առմամբ, նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն էր։ Սա էր նպատակը, ես դա բարձրաձայնեցի, երբ եկա այստեղ։Առաջին իսկ օրվանից ես հաճույք ստացա. հանդերձարանում լավ մթնոլորտ էր, սա այն վայրն է, որտեղ ես ուզում եմ գալ և որտեղ ուզում եմ լինել: Կարծում եմ՝ դուք դա տեսաք նաև խաղադաշտում:«Մանչեսթեր Սիթին» նախկինում երկու անգամ անընդմեջ հաղթել էր Պրեմիեր լիգան, ուստի որոշակի ճնշում կար:

Մենք «Արսենալից» հետ էինք մնում մոտ 248 օր, ուստի ճնշումն այնտեղ էր: Եթե ​​ես գայի, և մենք չհաղթեինք Պրեմիեր լիգան, կսկսվեր. «Նա փչացրեց ամեն ինչ»: Բայց թրեբլ ստանալը ֆանտաստիկ էր»,- ասել է նորվեգացի հարձակվողը, փոխանցում է armsport.am-ը:

Վերջերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

768