Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ երկու օր առաջ ՌԴ-ում ձերբակալվել է Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող  Թաթուլ Ասիլյանը։

Araratnews-ին ՆԳՆ-ից  հայտնեցին, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին։

Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանը  ՔՊ կուսակցության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել էր կուսակցությունից։ 

Վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

1076