![](https://araratnews.am/admin/images/1739519975.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված քաղաքացին չի ենթարկվում բժիշկներին, վիճաբանում է նրանց հետ և հնչեցնում հայհոյանքներ։
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Բ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, առանց որևէ պատճառի մոտ 15-20 րոպե վիճաբանել է բուժանձնակազմի, մասնավորապես ռեանիմատոլոգ, Վայոց Ձորի մարզի բնակիչ 27-ամյա Ա․ Հ․-ի, ընդունարանի բուժքույր, Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Ա․ Ս․-ի և մայրապետ, Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Հ․-ի հետ, որի ընթացքում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև վնասել է բժշկական կենտրոնի ընդունարանի գույքը, հրելով պատգարակը՝ կողաշրջել է դեղորայքային սեղանը և վնասել պատը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա․ Բ․-ի կողմից բժշկական կենտրոնին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: