
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե ԱՄՆ-ը դադարի աջակցել Ուկրաինային, ապա զենքի ներկայիս պաշարները կհերիքեն միայն մինչև ամառ․ այս մասին The Wall Street Journal-ին ասել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սելեստ Վոլանդերը։
Նա նշել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի մասին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները մեծացնում են հավանականությունը, որ պաշտոնական Վաշինգտոնը կդադարի աջակցել այս երկրին։
Նրա կարծիքի հետ համաձայն են ուկրաինացի փորձագետները։
Մյուս կողմից, այս ընթացքում ուկրաինական կողմը զենքի և զինամթերքի արտադրության տարեկան ծավալը հասցրեց 30 միլիարդ դոլարի։ Միայն 2024 թվականին արտադրվել է 1,5 միլիոն անօդաչու թռչող սարք։ Այս տարի երկիրը նախատեսում է արտադրել 3000 հրթիռ և 30000 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական բանակի կողմից օգտագործվող ռազմական տեխնիկայի 55%-ը հայրենական արտադրության է։