Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճնշում գործադրել Մոլդովայի իշխանությունների վրա՝ իրեն շուտափույթ ազատելու համար։

Ավելի վաղ նրան 72 ժամ պահել էին Քիշնեւի օդանավակայանում՝ երկրից դուրս գալու արգելքի պատճառով։

«Գագաուզ ժողովրդի անունից, որը երբեք չի դավաճանել իր պատմական ընկերներին, դիմում ենք ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, կոչով. օգտագործեք դիվանագիտական, քաղաքական և իրավական մեխանիզմների ողջ զինանոցը՝ ճնշում գործադրելու Մոլդովայի իշխանությունների վրա՝ նպատակ ունենալով քաղաքական բռնաճնշումների անհապաղ դադարեցումը և իմ շուտափույթ ազատ արձակումը»,- ասվում է տիկին Գուցուլի հայտարարության մեջ։

183