Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք մշտապես ասել ենք, որ ընտրակաշառքը տեղ չունի և չպետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում այլևս, որ դա Հայաստանի դեմ է ի բնե, և բնականաբար սա ընտրակաշառքի դեմ է: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Եթե ընդդիմադիրները մտածում են կամ մեկնաբանում են, որ ընտրակաշառքը արգելելը ճնշում է իրենց դեմ, ապա իրենք իրենց նույնացնում են ընտրակաշառքի հետ: Ես համաձայն եմ ի դեպ դրանում, որովհետև իրենք և ընտրակաշառքը գենետիկորեն նույնական են քաղաքական գենետիկության տեսանկյունից:

Քաղաքական գնահատականն այն է, որ դա ճնշում է ընտրակաշառքի դեմ, եթե իրենք համարում են, որ դա ճնշում է նաև իրենց դեմ, դա իրենց խնդիրն է, բայց ընտրությունների թափանցիկության, մրցակցայնության, արդարության տեսանկյունից որևէ ճնշման մասին խոսք չկա»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում 

315