Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի ԱԱԾ ղեկավար Սարիկ Մինասյանի եղբայրը չի գնացել արձակուրդ, որովհետև ներգրավված չէ քարոզարշավին, ընտրական որևիցե պրոցեսների մեջ, ինքն իր տեղում է: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Մարզպետը, որն արձակուրդում է և ՔՊ-ի նախընտրական շտաբն է ղեկավարում, ասաց, որ նույնիսկ եթե Մինասյանի եղբայրը արձակուրդ էլ գնար ու խառնվեր, այդ ժամանակ շատ ավելի աղմկահարույց վերնագրեր էինք ունենալու, որ արձակուրդ է գնացել, օգնում է եղբորը:

«Չէ՛, ինքն իր տեղում է, ինքը շարունակում է իր ծառայությունները մատուցել ՀՀ-ին: Եթե ԱԱԾ-ն որևէ անօրինական ազդեցություն ունենար այս ընտրական պրոցեսներին, մենք չէինք ունենա շատ թեկնածուներ ընդդիմադիր դաշտի, որոնք պետական ծառայողներ են, ունենք նաև թեկնածուներ, որոնք համայնքային ծառայողներ են։

Վստա՛հ եղեք, եթե Ազգային անվտանգությունը ձեր պատկերացրած ձևով ներգրավված լիներ, մենք պետական կառույցներից ուժերի մոտ թեկնածուներ չէինք ունենա։ Բոլորս էլ բարեկամներ ունենք, հպարտանում ենք մեր բարեկամներով և այստեղ բերել համեմատության մեջ դնել մեր թեկնածուի և իր բարեկամի կապը ընտրական պրոցեսների մեջ, այդքան էլ տեղին չեմ համարում»,- ասաց նա։

514