
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների համար ԶՈՒ զորավարժադաշտերում անցկացվում են հրաձգության գործնական պարապմունքներ։
Գործնական պարապմունքներին արդեն իսկ մասնակցել են Արդարադատության նախարարության «Աբովյան», «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկների ծառայողները։
Պարապմունքների ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանը և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Պաշտպանության նախարարության հրահանգիչների գլխավորությամբ քրեակատարողական ծառայողները ծանոթացել են արդի մարտավարական մեթոդներին և ձևերին, կատարելագործել են «Կալաշնիկով» ինքնաձիգի կիրառման իրենց հմտությունները։ Պարապմունքները պատշաճ մակարդակով անցկացնելու համար Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել են անվտանգության և բժշկական ապահովման հարցերը, ինչպես նաև հատկացվել են զինամթերքն ու անհրաժեշտ հանդերձանքը։
Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների հրաձգության գործնական պարապմունքները ԶՈՒ զորավարժադաշտերում իրականացվելու են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ։