
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին մեծ խնդրներ կունենա, եթե փորձի դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, գրում է Reuters-ը։
«Եթե նա (Զելենսկին) դա անի, ապա կունենա որոշ խնդիրներ՝ մեծ, մեծ խնդիրներ», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Զելենսկին ցանկանում է հրաժարվել հազվագյուտ հանքանյութերի գործարքից։
Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակն էլ հայտնել էր, որ ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած նոր համաձայնագրի նախագիծը Ուկրաինայի օգտին չէ։ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ-ին մեղադրել է համաձայնագրի պայմանները փոխելու մեջ։ Նա նաեւ հրաժարվել է որպես պարտք ճանաչել Վաշինգտոնի կողմից նախկինում տրամադրված օգնությունը։