Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հաստատել է մոտ 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեն: Araratnews.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։

«Մենք մեծ գումարներ ենք խնայում, բայց պետք է բանակ կառուցենք, մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ հիմա մեր շուրջը շատ վատ ուժեր կան»,- նշել է պետության ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ այս բյուջեն կլինի ԱՄՆ-ում «երբևէ ընդունված զինվորականների համար ամենամեծ բյուջեն»։

161