
Ինչպես արդեն հայտնել ենք, Արտակ Դավթյանն օրեր առաջ ազատվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:
Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր եկամուտների և գույքի հայտարարագիրը:
Այսպիսով՝ նա 2021 թվականին հայտարարագրել է բնակարան Երևանի Նոր նորք վարչական շրջանում, որը նվիրատվություն է: Շարժական գույք վերջինս չի հայտարարագրել:
ԳՇ նախկին պետը որպես կանխիկ գումար տարեսկզբին ներկայացրել է 8 միլիոն 250 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 9 միլիոն 780 հազար դրամ: Դավթյանը հայտարարագրել է 4 հազար 250 դոլար, որը տարեվերջին դարձել է 5 հազար 100 դոլար, ինչպես նաև ներկայացրել է 3 հազար 5 հարյուր եվրո, որն էլ դարձել է 3 հազար 700 եվրո:
Որպես աշխատավարձ 2021 թվականին Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է 10 միլիոն 990 հազար դրամ:
Ծախսերի հայտարարագիր բաժնում էլ ԳՇ նախկին պետը հայտարարագրել է 2 միլիոն 8 հարյուր հազար դրամ, որը ներկայացրել է որպես անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր: