Հայ-թուրքական սահմանին մոդուլային տաղավարներ կկառուցվեն

Հայ-թուրքական սահմանին՝ «Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարներ կտեղադրվեն։ Կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ, ՀՀ կառավարության որոշմամբ, ևս 110.2 մլն դրամ փոխանցվելու է առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:
«Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20․06․2023թ․կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով»,– նշված է որոշման նախագծում։
13 Հուլիս, 2023 16:43
1346
Պանելային քննարկում հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակության մասին
27 Փետրվար, 2025 18:11
Սահմանային կարողությունների ամրապնդման դեպքում հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար
24 Հունվար, 2025 14:51
Հայաստանն ի վիճակի է փուլային տարբերակով վերահսկել հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը․ ԱԱԾ տնօրեն
28 Հոկտեմբեր, 2024 21:42
Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք. վարույթի նյութերը ուղարկվել են դատարան. Հակակոռուպցիոն կոմիտե
07 Մարտ, 2025 19:02
Հայ-վրացական սահմանին համատեղ հսկողություն կիրականացվի
07 Մարտ, 2025 15:10
ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ
02 Մարտ, 2025 15:24