Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինան օգտագործվում է Ռուսաստանի անվտանգության համար կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինան օգտագործվում է Ռուսաստանի անվտանգության համար կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու համար՝ անտեսելով մեր կենսական շահերը, արդարացի մտահոգությունները ռուսալեզու մարդկանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ, և այժմ նրանք չեն թաքցնում մեր երկրին ռազմավարական պարտության մաինելու ցանկությունը»,- ասել է Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդլայնված նիստում։
«Անկեղծ կասեմ, որ դրանք պատրանքային հաշվարկներ են, որոնք կարող են անել միայն նրանք, ովքեր չգիտեն Ռուսաստանի պատմությունը և հաշվի չեն առնում նրա ժողովրդի միասնությունը, տոկունությունը և համախմբվածությունը, որը ձևավորվել է դարերի ընթացքում»,- ասել է ՌԴ նախագահը։