Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երեքշաբթի հայտարարել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու ընթացիկ պլաններ չկան։

«Այս պահին որևէ բան կրճատելու պլաններ չկան»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը նախատեսում է նվազեցնել իր ներկայությունը Եվրոպայում։

Միևնույն ժամանակ, Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է «վերանայել իր ուժերի դիրքավորումն ամբողջ աշխարհում», քանի որ Դոնալդ Թրամփի մոտեցումները տարբերվում են նախագահական պաշտոնում իր նախորդի՝ Ջո Բայդենի մոտեցումներից։

207