Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ընթացքի մեջ է ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի հիմնանորոգումը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հրապարակելով ունենալիք վիրահատարանից մի քանի լուսանկար:

«ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի արդիականացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, առավել ևս 2023թ. սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո: Ուրախ եմ տեղեկացնել, որ կենտրոնի հիմնանորոգումը արդեն ընթացքի մեջ է:

Մի քանի նկարով կիսվեմ, թե ինչ վիրահատարան ենք ունենալու:

Ի դեպ, սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերվել, մեծամասամբ` բարեգործական հիմնադրամի աջակցությամբ»,- գրում է նախարարը:

235