
Ստյոպա Սաֆարյանն իր Facebook-յան էջում գրել է.
Զավեշտը այն է, որ վարչական լծակների չարաշահման /Իզմիրլյանի հիվանդանոցը վկա/, ընտրակաշառքի բաժանման մեջ բռնված /ոստիկանության հաղորդագրությունները/ վկա պարտված թեկնածուն, որ պետք է լռեր, շարունակում է խոսել զանգվածային ընտրախախտումների մասին։
Սակայն մի փոքր անկեղծացավ, որ ժողովուրդը ըստ էության մերժել է երեք նախագահների վերադարձը, ինչը մտահոգել է ժողովրդին, և որը չեն կարողացել "կոտրել"։ Գնահատելի ինքնախոստովանություն է։
Ի տխրություն սրտի՝ ուզում է այս քվեարկությունը դիտարկել որպես ոչ թե հեղափոխությանը տրված վստահություն, այլ "վերջին փամփուշտ" /ինչպիսի որսորդական բառաֆոնդ/։ Թեպետ լեզվի սայթաքում է թույլ տալիս, որ ժողովուրդն ընտրել է այս իշխանությանը։ Այսինքն՝ հրաշալի գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրել։
Ըստ որում՝ փորձում է պարտությանը տալ "անսպասելիության" երանգ՝ հղում կատարելով գաբրիելյանովների, մարգոների ու գելափների սոցիոլոգիային, հավաքների "էներգետիկային"․․․․ Թե իրեն խաբել են, թե ուզում է խաբվածի տեսք ընդունել՝ ինքը կիմանա։
Միով բանիվ, հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես գործոն իր պիկն անցնում է ու այլևս անկման՝ մաշվելու տիրույթում է։ Ինչպես նշել եմ՝ մանդատի վերցնումն անձամբ կամ դրանից հրաժարումը լրջագույն խնդիր են իր համար։ Նրա խեղճացած վիճակից ակնհայտ է, որ գիտակցում է, որ հասարակության 4/5-ը իրեն մերժում է, իսկ 1/5-ի ձայների որակի մասին էլ գիտի․ այդ 1/5-ը հավաքվեց նախկին իշխանությունների տրամասդրության տակ եղած բոլոր հիմնարկների աշխատակիցների, եկեղեցու, զինվորականության որոշ հատվածի հաշվին։ Այնտեղ, որտեղ ենթադրում էր, թե կկարողանա մեծամասնութուն կազմել /Սյունիք/ կատարյալ ֆիասկո էր։