Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ հրադադարի պահպանման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Դրա հետ մեկտեղ 2021 թվականի օգոստոսի 16-ին ՝ ժամը 21: 00-ից մինչեւ 21: 15-ը, Շուշիի շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերի միջեւ հրաձգային զենքի կիրառմամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ 21: 15-ին միջադեպը կարգավորվել է:
Հաղորդվում է նաև, որ ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտի երկու շրջանների բնակիչներին: