Newsmedia.am կայքը 2022թ․ հունվարի 31-ին հրապարակել է «Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանության հետքերով․ արդյո՞ք «նորին մեծություն» Գագիկ Ջհանգիրյանը ու Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն են «օրհնություն» տվել Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին» եւ «ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնամիական կապեր ունի աղմկահարույց սպանության գործով անցնող Սիմոնյանի հե՞տ» վերտառությամբ հոդվածները։

Հոդվածների կապակցությամբ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը դիմել է դատական պաշտպանության եւ պահանջել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Newsmedia.am կայքի խմբագրությունը, վերը նշված հրապարակված հոդվածներով տարածել է չհիմնավորված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ առանց պարզելու դրանց իսկությունը, ուստի հերքում ենք․ «Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանության հետքերով․ արդյո՞ք «նորին մեծություն» Գագիկ Ջհանգիրյանը ու Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն են «օրհնություն» տվել Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին» եւ «ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնամիական կապեր ունի աղմկահարույց սպանության գործով անցնող Սիմոնյանի հե՞տ» վերտառությամբ հոդվածներով հրապարկված՝ Խաչատուր Սուքիասյանին վերեբերելի տեղեկությունները, համաձայն, որոնց, իբր Խաչատուր Սուքիասյանը կապ է ունեցել Հակոբ Սիմոնյանին կալանավորումից ազատ արձակելու անօրինական գործընթացի հետ»։

Մեր խմբագրությունը ամենեւին մտադրություն չի ունեցել զրպարտության միջոցով արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, հետեւաբար, հերքելով հրապարակումը, հայցում ենք պարոն Սուքիասյանի ներողամտությունը՝ պատճառած անհանգստության եւ հասցրած վնասների համար։

Հերքումը ստացավ եւ հրապարակայնացրեց Newsmedia.am էլ․ օրաթերթի իրավական բաժնի հասարակական հիմունքներով իրավախորհրդատու-պատասխանատու Իլոնա Ազարյանը:

1818