Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի վերանայված հանձնարարականներում։

Պետքարտուղարությունն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Բելառուս մեկնելուց, իսկ նրանց, ովքեր արդեն երկրում են, խստորեն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ հեռանալ։ Միաժամանակ գերատեսչությունը զգուշացնում է, որ հանրապետությունում գտնվող ամերիկացիների համար կարևոր է խուսափել զանգվածային միջոցառումներից և ցույցերից, վերանայել էլեկտրոնային սարքերի տեղափոխման հարցը և դուրս գալ սոցիալական ցանցերից։ Առաջարկվում է նաև կազմել արտակարգ իրավիճակների պլան և գրանցվել STEP համակարգում՝ արտակարգ իրավիճակներում ծանուցումներ և հաղորդակցություն անհապաղ ստանալու համար:

214