Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են դառնալ գործընկերներ և բարեկամներ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր շնորհավորանքում՝ չինական Նոր տարվա կապակցությամբ։

«Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն ընդհանուր շահերի և համագործակցության լայն տարածություն և կարող են դառնալ գործընկերներ ու ընկերներ, միասին հասնել փոխադարձ հաջողությունների ու բարգավաճման՝ օգուտ բերելով երկու երկրներին և ողջ աշխարհին»,- ասել է նա։

Քաղաքական գործիչն իր շնորհավորանքում հիշել է, որ 40 տարի առաջ այցելել է ԱՄՆ Այովա նահանգ, և  իր մտքում դեռ թարմ են ամերիկացիների ջերմ ընդունելության հիշողությունները։

311