
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետք է իրականություն դարձնենք Վազգեն Սարգսյանի մտքերը։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պետք է սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որ ինքը լինի անվտանգ ու ապահով, դա է եղել իր Սարգսյանի պատգամը։ Այն, ինչ ինքը չկարողացավ անել, պետք է հետագա սերունդները գիտակցելով իրաիկանություն դարձնեն»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ դա է պատճառը, որ Եռաբլուրը միշտ մարդաշատ է, Վազգեն Սարգսյանի թե՛ ծննդյան, թե՛ մահվան օրը։
«Իր կարիքը միշտ զգացվել է, և զգացվում է, և դա մեզ բոլորիս պետք է։ Վազգենն արել է այն, ինչը մեր սրեունդը կարողացավ ամբողջացնի ու դարձնի իրականություն՝ ստեղծել կանոնավոր բանակ։ Հավատը պետք է վերականգնել, Վազգենի մեծությունը նրանում էր, որ երբ ինքը ասում էր՝ պետք է ունենանք, ինքը ուներ, այդ ունենալը ու դրան հասնելը նշանակում է նվիրում»ասաց նա։