ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց՝ կապված նույնականացման հետ։

«Այդ ամբողջ բեռը ձեզ վրա է, դուք հիմա պետք է դրա պատասխանը տաք, այդ քննարկումներին ի՞նչ եք քննարկում, ո՞ւր եք հասել: Տարբեր ելույթներ լսեցի, որտեղ ասում են մասնավորի հետ համագործակցություն, այդ մասնավորը ի՞նչ է, ինչո՞ւ եք ուրիշ աչքով նայում մասնավորին։ Երբ անձնագրերը այլ երկրում պատվիրում եք, գիտեք՝ պետական կառո՞ւյցն է տպելու, տա, էլի մասնավորն է անում։

Մասնավորը մասնագիտական կառույց է, արդեն հազարավոր կազմակերպությունների համար արել է տարբեր պատվերներ։ Մեզ ասեք նույնականացման հետ կապված, և ընդհանուր էլեկտրոնային կառավարման համակարգում որ հատվածը երբ կլինի, երբ բոլորը կմիացնեք իրար։ Ձեր նախարարությունը այդտեղ շատ մեծ իրավունքներ և պարտավորություններ ունի»,- նշեց Սուքիասյանը։

951